Նոր ֆիլմ` Պենելոպա Կրուսի մասնակցությամբ

Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը խաղալու է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Parallel Mothers» ֆիլմում: Այս մասին հայտնում է Variety-ն:
Երկու կանանց մասին պատմող ֆիլմում, որոնք նույն օրը լույս աշխարհ են բերել իրենց առաջնեկներին, նկարահանվելու են դերասանուհիներ Այթանա Սանչես-Գիխոնը և Միլենա Սմիթը:
Ֆիլմը երեխաների լույս աշխարհ գալուց հետո այդ կանանց երկու տարվա կյանքի մասին է:
Նշվում է, որ Ալմոդովարը սցենարը մշակելու համար օգտվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հարկադիր ինքնամեկուսացումից:
Նրա խոսքով՝ հանդիսատեսը նոր ֆիլմում նորովի կբացահայտի հերոսուհիներին: