TikTok-ի 18-ամյա աստղը մահացել է. մանրամասներ

18-ամյա Աջարիա Շաֆերը, ով TikTok սոցիալական ցանցում հայտնի էր Dee մականունով, ինքնասպան է եղել:
Աղջկա հայրը ՝ Ջոզեֆ Սանտյագոն, հաստատել է դստեր մահը՝ հրապարակելով տեսանյութ սոցիալական ցանցում։
«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին սիրո և աջակցության համար: Ցավոք, նա այլևս մեզ հետ չէ, և նա այժմ լավագույն տեղում է»,- գրել է աղջկա հայրը:

GoFundMe-ի էջում, որը ստեղծել Է Աջարիայի հայրը, նա ասել է, որ իր դուստրը մահացել է երկուշաբթի, և նշել է, որ դուստրը պայքարել է հոգեկան խանգարման դեմ:

«Աղջիկս՝ Աջարիան, այնքան շուտ լքեց մեզ, հրեշտակները կանչեցին նրան։ Նա իմ փոքրիկ լավագույն ընկերն էր, և ես պատրաստ չէի թաղել իմ երեխային: Նա այնքան երջանիկ էր և միշտ ուրախանում էր, երբ տուն էի վերադառնում։ Ցավում եմ միայն, որ նա չի պատմել ինձ իր սթրեսի և ինքնասպանության վերաբերյալ մտքերի մասին: Մենք կարող էին հաղթահարել դա միասին»,- ասել է Աջարիայի հայրը: