Վլադ Տոպալվի որդուն շտապ հոսպիտալացրել են․ ի՞նչն է պատճառը

Երգիչ Վլադ Տոպալվի և հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Ռեգինա Տոդորենկոյի որդուն հոսպիտալացրել են։
Այս մասին Ռեգինան հայտնել է իր ինստագրամյան հետևորդներին՝ գրելով, որ փոքրիկի մոտ ալերգիայի սուր նոպա է եղել։
Տղայի մոտ ալերգիկ ռեակցիան սկսվել է ընկույզ համտեսելուց անմիջապես հետո։
Տոդորենկոն տեղի ունեցածն ապոկալիպսիս է անվանել և հետևորդներին հարցրել ծնողների համար կուրսերի մասին, ուր կարող են իրեն «հոգեբանական օգնություն ցուցադրել՝ սթրեսից չխելագարվելու համար»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Տոդորենկոյին Բալիում շտապ հոսպիատալցել էին ոտքի վնասվածքով։ Նա կղզում գտնվում էր ամուսնու՝ երգիչ Վլադ Տոպալովի և որդու հետ։ Տոդորենկոն պատմել է, որ մարզչի հետ սերֆինգով զբաղվելու ընթացքում էր վնասվածք ստացել։