«Հերի՛ք է արդեն». Սերենա Ուիլյամսն արցունքներով լքել է ասուլիսի սրահը

Ալեքսիսի Օհանյանի կինը՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն, արցունքներով հեռացել է ասուլիսի սրահից։ Պատճառն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունն է, այս մասին գրում է Championat.ru-ն։

Ուիլյամսը 3:6, 4:6 հաշվով պարտվել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակեին:

«Այս օրը մեծ ձախողում է ինձ համար։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել և պարզագույն սխալներ»,-ասել է Ուիլյամսը։

Նշենք, որ նա իր կարիերայի ընթացքում 7 անգամ հաղթել Է Ավստրալիայի բաց առաջնությունում։

Ասուլիսի վերջում Սերենան արտասվել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վատ խաղացել։

«Ես չգիտեմ, թե ինչու։ Հերի՛ք է արդեն»,- ասել է Սերենան ու արցունքներով լքել ասուլիսի սրահը։