Թրևիս Սքոթը սնունդ կհատկացնի Տեխաս նահանգում տարերային աղետներից տուժածներին

Տեխաս նահանգում տարերային աղետներից տուժածներին օգնելու նպատակով Թրևիս Սքոթի «Cactus Jack Foundation» բարեգործական հիմնադրամը միավորել է ջանքերը «Houston Health Foundation»-ի հետ։ Ռեփերի հիմնադրամը տեղի կազմակերպություններին 50 000 բաժին տաք ուտելիք և խմելու ջուր կհատկացնի, որոնք կտրվեն կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին և սահմանափակ հնարավորություններով մարդկանց։
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին նահանգում անոմալ ցրտեր ու ուժեղ քամիներ են գրանցվել, որոնց հետևանքով մի քանի մարդ է մահացել, տարբեր քաղաքների՝ ավելի քան չորս մլն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել, այդ թվում Հյուսթոնում՝ Սքոթի հայրենի քաղաքում։