Քայլի Ջեները ցուցադրել է իր հագուստի ու կոշիկների հավաքածուն, որը գնահատվում է ավելի քան 1 միլիոն դոլար

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և ցուցադրել կոշիկների և պայուսակների ահռելի հավաքածուի մի մասը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Հավաքածուն, որում ներառված են բազմագույն, տարբեր ոճի և բրենդների կորշիկներ և պայուսակներ, գնահատվում է ավելի քան մեկ միլիոն դոլար:
Բացի այդ, Kylie Cosmetics և Kylie Skin ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր 23-ամյա միլիարդատիրուհին հրապարակել է լուսանկարներ, որոնցում կրում է սպիտակ տաբատ և շապիկ՝ համադրված մուգ վարդագույն կաշվե վերարկուի և սպիտակ բարձրակրունկ սանդալների հետ։

Աստղն իր կերպարն ամբողջացրել է Hermes ապրանքանիշի վարդագույն փոքրիկ «Քելլի» պայուսակով, որն իր անվանում ստացել է իր պատիվ դերասանուհի և Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլիի: Կաշվե վերարկուն, որը Քայլին կրել է լուսանկարներում Sid Neigum ապրանքանիշի հավաքածուից է և արժե ավելի քան 2100 ամերիկյան դոլար։