Եղիսաբեթ թագուհին և Մեգան Մարքլը՝ ծաղրանկարի գլխավոր հերոսներ (լուսանկար)

Սկանդալային Charlie Hebdo ամսագիրը ինքն իրեն նման չէր լինի, եթե չծաղրեր այս օրերի գլխավոր աշխարհիկ-քաղաքական սկանդալը` մասնավորապես Մեգան Մարքլի հայտարարությունները Բուքինգհեմյան պալատում առկա ռասիզմի մասին:

Ամսագրի «Նրանց սովորույթները» խորագրում հայտնվել է ծաղրանկար, որում պատկերված են թագուհի Եղիսաբեթը և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը։