«Հույս ունեմ՝ այդքան կապրեմ». Սերգեյ Բեզրուկովը պատմել է իր պարտքերի մասին

Դերասան Սերգեյ Բեզրուկովը խոստովանել է, որ մոսկովյան բնակարանի համար հիփոթեքի պատճառով բախվել է ֆինանսական խնդիրների։ Այս մասին արտիստը պատմել է «Ты не поверишь!» հաղորդման եթերում։

Բեզրուկովը չի հայտնել հիփոթեքային պարտքի գումարը, սական հայտարարել է, որ վարկի վճարման ժամկետը կազմում է ավելի քան 20 տարի։ «Հույս ունեմ՝ այդքան կապրեմ։ Այդ պատճառով շատ կարևոր է վաղաժամ մարել»,- նշել է Սերգեյը։

Դերասանը հավելել է, որ բանկն իրեն հիփոթեքային արձակուրդներ է տրամադրել, որոնք ժամանակավոր «փրկել» են իրեն։ Հիմա դերասանը ոչ մի արտոնություն չունի։ Արտիստը խոստովանել է, որ նույնիսկ դիտարկում է գովազդում նկարահանվելու առաջարկությունները, թեև նախկինում դեմ էր դրան։

Սերգեյ Բեզրուկովը Մոսկվայում բնակարան է գնել մի քանի տարի առաջ, բայց միայն նախորդ տարի է կնոջ ու երեխաների հետ նշել նորամուտը։