Մերի Երեմյանն այլևս հանդես չի գա «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում․ ինչո՞ւ է դերասանուհին հեռացել

Դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, քանի որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվել են և Մերին միացել է նախկին թիմին։
«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում Մերիին կփոխարինի մեկ այլ դերասանուհի։
Մերիի ներկայացուցիչը նամակով նախապահանջ է ուղարկել ծառայությունների մատուցման պայմանագրի միակողմանի դադարեցման մասին, և հարցն արդեն տեղափոխվել է իրավաբանական տիրույթ։