Դերասան Գնել Սարգսյանը պատգամավոր կդառնա. «Իրավունք»

Դերասան Գնել Սարգսյանն առա­ջիկա արտահերթ ընտրություններին կա­ռաջադրվի որպես պատգամավորի թեկ­նածու: Այս մասին հայտնում է «Իրավունք» թերթը։

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Գնել Սարգսյանի նվիրվածությունն իր հանդեպ, որոշել է պատգամավորական մանդատ նվիրել վերջինիս: Թերթի աղբյուրը նաև տեղեկացնում է, որ դերասան Գնել Սարգսյանն անգամ բարձրագույն կրթություն չունի:

«Վերջինս ավարտել է Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկումը»,- գրում է թերթը: