«Հենզելն ու Գրետելը և Կախարդանքի գործակալությունը» մուլտֆիլմը գլխավորել է Netflix-ի վարկանիշը մի քանի երկրկներում

Netflix-ում մարտի 25-ին թողարկված «Հենզելն ու Գրետելը և Կախարդանքի գործակալությունը» ռուսական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը հեռարձակվելուց հետո առաջին հանգստյան օրերին գրավել է երկրորդ տեղը ԱՄՆ-ում և աշխարհում, որոշ երկրներում, նույնիսկ, առաջատարն է դարձել. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռեժիսոր Ալեքսեյ Ցիցիլինի մուլտֆիլմը հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթի վրա:
Այն գլխավորեց Netflix-ի վարկանիշը Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և Սկանդինավիայի երկրներում:
Ֆիլմը ռուսերենով թողարկվել է դեռևս մարտի 18-ին: