Ջենիֆեր Լոպեսը զարդարել է InStyle ամսագրի շապիկը․ ֆոտոշարք

Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն լուսանկարվել է InStyle ամսագրի The Beauty Issue թեմատիկ հրապարակման համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Որոշ լուսանկարներում Լոպեսը կրում է ջինսե տաբատ, սպիտակ անթև շապիկ, արծաթագույն ժամացույց, մազերն արձակված են։

Հիշեցնենք, որ Լոպեսն այս պահին նկարահանվում է Shotgun Wedding ֆիլմում, որի նկարահանումներն ընթանում են Դոմինիկյան Հանրապետությունում։ Shotgun Wedding ֆիլմի նկարահանումները որոշակիորեն դժվարացել էին այն պատճառով, որ Լոպեսի խաղընկեր Արմի Համերին վերջին պահին փոխարինել էր Ջոշ Դուհամելը։