Լիլիթ Հովհաննիսյանը կտրուկ ոճափոխության է դիմել՝ ներկայանալով մազերի նոր գույնով

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով վերջին մի քանի ամսիների ընթացքում բավակաին պասիվ էր սոցցանցերում, կրկին վերականգնել է իր ակտիվությունը և պարբերաբար նոր լուսանկարներով է ներկայանում։

Երգչուհին իր հետևորդներին ներկայացել է մազերի նոր, բավականին հետաքրքիր գույնով․ երգչուհու վարսերն այժմ վարդագույն են։

«Ամեն կտրուկ փոփոխությունից հետո մեզ` աղջիկներիս թվում է, որ շրջադարձային փոփոխություն է լինելու նաև մնացած ամեն ինչում, ու ամեն բան գնալու է դեպի ուրախն ու պայծառը, դեպի սիրունն ու վարդագույնը»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Լիլիթը։