Նիկոլ Քիդմանը՝ Աարոն Սորկինսի կենսագրական ֆիլմի նկարահանումների հրապարակում. լուսանկար

Հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանին առաջին անկգամ նկատել են Աարոն Սորկինսի Being The Ricardos կենսագրական ֆիլմի նկարահանումների հրապարակում. ֆիլմը պատմում է հումորիստ և դերասանուհի Լյուսիլ Բոլի մասին:

Հումորիստ Լյուսիլ Բոլն ու ամուսինը՝ Դեսի Առնազը, որոնք ամուսնացել են 1940 թվականին և ամուսնալուծվել են 1960-ին, 1951-1957 թվականներին նկարահանվել են I Love Lucy սիթքոմի վեց եթերաշրջանում՝ որպես Լյուսի և Ռիկի Ռիկարդոներ:

Նիկոլ Քիդմանը, նկարահանումների համար մեկնել է ԱՄՆ և իր ինստագրամյան էջի միջոցով հայտնել դրա մասին։

Նա նշել է, որ նկարահանումներին պատրաստվելու համար դիտում է I Love Lucy սիթքոմի որոշ հատվածներ․ «Նա զարմանալի կին է։ Ես շատ ոգևորված եմ այն բանի համար, որ մարդիկ տեսնում են, թե ինչեր է Աարոնը նրա մասին բացահայտել»։

Հունվարին դերասանների դուստրը՝ Լյուսի Առնազը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որում աջակցություն էր հայտնել մոր կերպարի կերտման համար Նիկոլ Քիդմանին ընտրելու որոշմանը։ Նա նշել է, որ ֆիլմը ոչ թե սիթքոմի կերպարների, այլ իր մոր և հոր իրական պատմության մասին է։