Կոշիկներ՝ մարդու ոտնաթաթի տեսքով. լուսանկարներ

Ճապոնական Midorikawa ապրանքանիշը մարդու ոտնաթաթի տեսքով կոշիկներ է ստեղծել։
Ոչ միանշանակ արձագանք ստացած կոշիկները նույնիսկ «պեդիկյուր» ունեն, գրում է Hype Beast-ը՝ նշելով, որ կան ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված մոդելներ։
Ընկերությունում նշել են, որ «կոշիկների նոր դիզայնի նպատակը բոկոտն քայլելու իրական զգացում պարգևելն է»։
Նշվում է նաև, որ կոշիկները վաճառքի կհանվեն այս տարվա ամռանը․ դրանց գինը դեռևս հայտնի չէ։