«Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հարցազրույց է վերցրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից:
«Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են»․ այս մասին «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Հարցազրույցը կհեռարձակվի շուտով՝ ArmNews TV-ի եթերում:

Այդ առթիվ Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կա մի նուրբ ձևակերպում` մոլորված քաղաքացիներ: Եկեք լինենք անկեղծ` այլևս չկան մոլորվածներ: Այդ «մոլորվածները» ֆեյսբուքում չանիծող և նիկոլի ինչ որ բան չուտող, բայց հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են: Այսօր արդեն անհնար է մոլորված լինել նույնիսկ եթե կարդալ ու գրել չգիտես: նիկոլը սրբություն է արագ հարստացած և վերջապես փողի գինը հասկացած սիսակների համար: նիկոլը սրբություն է միլիցեքի համար: նիկոլը սրբություն է կայանալու շանս չունեցող և դրա համար կայացածներին ատող մարդկանց համար: Նրանք շատ են ու նրանց ձայնը նիկոլինն է: Ու նիկոլը դա գիտի: Ասում էն հայը հայի դեմ չպետք է կռվի: Համաձայն չեմ` երբեմն պետք է: Հայ մնալու համար է պետք»: