«Եվրատեսիլ»-ում հաղթած խմբի մենակատարը թմրանյութ է օգտագործե՞լ հենց մրցույթի ընթացքում․ տեսանյութ

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած իտալական «Maneskin» ռոք խմբի մենակատար Դեյվիդ Դամիանոյին կասկածում են եթերում թմրանյութ օգտագործելու մեջ: Տեսանյութը հրապարակել է իսպանացի լրագրող Դավիդ Սանչես դե Կաստրոն իր Twitter-ում:

Մրցույթի հեռարձակման ընթացքում երևում է, թե ինչպես է մենակատարը կռացել սեղանի վրա։
Ըստ Metro թերթի, մամուլի ասուլիսի ժամանակ Դամիանոն նշել է, որ ինքը թմրանյութ չի օգտագործում, սեղանից բաժակի բեկորներ է հավաքել:

Խումբը հայտարարություն է տարածել նաև այն մասին, որ իրենք դեմ են թմրանյութերի օգտագործմանը: Մասնակիցները նաև պատրաստակամություն են հայտնլ թեստ հանձնել, քանի որ իրենք «թաքցնելու բան չունեն»: