Տիմատին առաջին անգամ բացահայտել է «Холостяк» շոուի եզրափակչի մանրամասները

Ռուս ռեփեր և գործարար Տիմատին առաջին անգամ կիսվել է «Холостяк» շոուի եզրափակչի մանրամասներով: Արտիստը հրապարակավ դիմել է մասնակիցներից մեկին՝ մոդել Ալիսա Գրաբովայային՝ իր Instagram-ում տեղադրելով ծավալուն նամակ:

Ըստ Տիմատիի, ինքը չէր կարող հավատալ իդեալական անձի կերպարին, որը ստեղծել է Գրաբովայան: «Ալիսա, բոլոր երեք ամիսների ընթացքում, ինչպես արկածախնդիր երեխա, ես փորձեցի լուծել քո ռեբուսը և այդպես էլ չկարողացա: Եվ գիտես, ես եզրափակչի հենց այդ գիշերը թողեցի այն: Ես չէի կարող հավատալ իդեալական մարդու կերպարին, քանի որ համոզված եմ, որ այդպիսի մարդիկ պարզապես գոյություն չունեն», – գրել է երաժիշտը:

Տիմատին նաև շեշտել է, որ մոդելը ոգեշնչել է իրեն գրել «հատուկ և բավականին անձնական» ստեղծագործություն՝ այնպիսին, ինչպիսին հենց ինքն է:

«Շնորհակալ եմ ամենաթանկ բանների համար, որոնք դու կարողացար ինձ նվիրել, քո ժամանակի և այն հույզերի համար, որոնք ես հնարավորություն ունեցա զգալու»,- նշել է ռեփերը:

Նախորդ օրը տեղի է ունեցել «Холостяк» շոուի եզրափակիչը, որում Տիմատին նախապատվությունը տվել է մեկ այլ մոդելի՝ Եկատերինա Սաֆարովային: