BTS խմբի նոր երգը Գինեսի միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել

BTS խումբն օրերս թողարկել է Butter նոր տեսահոլովակը՝ սահմանելով Գինեսի միանգամից մի քանի ռեկորդ։ Մայիսի 21-ին YouTube-ում թողարկած տեսահոլովակի պրեմիերային հետևել է 3,9 միլիոն մարդ։ Բացի այդ, Butter-ը դարձել է 1 օրում ամենաշատ դիտված տեսահոլովակը՝ ավելի քան 108 մլն դիտում։

Նշվում է, որ Spotify ծառայությունում երաժշտական ստեղծագործությունն առաջին օրվա ընթացքում լսել և ներբեռնել է 11,042 միլիոն մարդ։

Spotify-ում BTS-ի հաջողությունը վերահաստատվել է մեկ այլ նվաճմամբ ևս: 2021 թվականի ապրիլի 27-ի դրությամբ BTS-ի երաժշտությունը սթրիմինգային ծառայությունում ցուցադրվել է 16,3 միլիարդ անգամ: Մինչ այժմ ոչ մի այլ կատարողի դա չի հաջողվել անել: