Էդ Շիրանի ու Քորթնի Քոքսի պարը զվարճացրել է օգտատերերին (տեսանյութ)

Երգիչ Էդ Շիրանը և «Friends»-ի աստղ Քորթնի Քոքսը վերստեղծել են հայտնի սիթքոմի պարը, որը 6-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում կատարում են Մոնիկան և նրա եղբայր Ռոսը (Դևիդ Շվիմերը)՝ ամանորյա շոուում:

Instagram-ում տեղադրված տեսանյութում Շիրանն ու Քոքսը կրկնում են պարի զվարճալի շարժումները: Երգիչն ու դերասանուհին պարել են ուշ երեկոյան՝ ինչ-որ դաշտում, ինչի ադյունքում ցուցադրությունն ավելի զվարճալի է ստացվել:

Մի քանի ժամվա ընթացքում հոլովակը հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում և հազարավոր դրական մեկնաբանություններ:

«Զվարճալի է և բնական», «Գերազանց է», «Այս տեսանյութն այժմ իմ ֆավորիտն է ինտերնետում», «Լավագույնը»,- գրել են օգտատերերը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ed Sheeran (@teddysphotos)