Քիմ Քարդաշյանն իր քույրերի զուգընկերների հետ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին իր քույրերի՝ Քորթնի և Քլոյե Քարդաշյանների զուգընկերների հետ լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ Թրևիս Սքոթի և Թրիստան Թոմփսոնի մասնակցությամբ լուսանկարն իրականում արվել է ապրիլի 16-ին՝ Քորթնի Քարդաշյանի 42-ամյակի խնջույքի ժամանակ։

Լուսանկարում ձեռքերը վեր պարզած ժպտադեմ հեռուստաաստղը դիրքավորվել է տեսախցիկի առջև։

Նշենք, որ Սքոթի և Քորթնի Քարդաշյանի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հաստատվել են մի քանի ամիս առաջ, իսկ Թրիստան Թոմփսոնը և Քլոյե Քարդաշյանը միասին դուստր ունեն։