Սքարլեթ Յոհանսոնը հրաժեշ է տվել «Black Widow»-ի դերին

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը հայտարարել է, որ «Black Widow» ֆիլմը նրա վերջին համագործակցությունը կլինի Marvel-ի հետ: Դերասանուհին հրաժարվել է «The Avengers» ֆիլմում նկարահանվելու առաջարկից:

«Ես սիրում եմ Marvel ընտանիքը: Տխուր է հեռանալը, բայց ավելի լավ է դա անել, քանի դեռ հաջողության գագաթնակետին ես: Ես չեմ ուզում դադարել լինել այս տիեզերքի մի մասը: Ո՜վ գիտի, գուցե մի օր մենք համագործակցելու այլ հնարավորություն ունենանք»:

Black Widow-ն ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա 2021 թվականի հուլիսի 9-ին և կլինի Marvel-ի կինոտիեզերքի Phase Four-ը: Ֆիլմի թողարկումը հետաձգվել է երեք անգամ իր սկզբնական ամսաթվից` 2020 թվականի մայիսից՝ COVID-19 համաճարակի պատճառով: