«Շնորհակալ եմ կյանքին թռիչքների ու անկումների համար». Անահիտ Սիմոնյանի լուսանկարն ու գրառումը ծննդյան օրվա կապակցությամբ

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Երիտասարդ երգչուհին այդ առիթով նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջերում՝ մեկնաբանություններում կյանքի համար շնորհակալություն հայտնելով մայրիկին ու հայրիկին։

«Շնորհակալ եմ կյանքին վառ պահերի համար՝ թռիչքների ու անկումների համար։ Ես ցանկանում եմ բոլորին երջանկություն, բարություն և ջերմ ժպիտներ մաղթել։ Գնահատեք կյանքը, սիրեք մտերիմներին, մի կոցրեք հավատը ձեր ուժերի հանդեպ և ձգտեք հասնել երազանքին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կյանքին, որ ինձ հնարավորություն է տվել տեսնել աշխարհը, երջանկություն զգալ և պարզապես վայելել ամեն օրը»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Նշենք, որ Անահիտը բացի անձնական լուսանկարներից սոցցանցերում հաճախ կիսվում է նաև որդու հետ արված համատեղ կադրերով։