Սոս Ջանիբեկյանի նոր լուսանկարը դստեր հետ․ հայր ու աղջիկ վայելում են իրենց հանգիստը

Դերասան Սոս Ջանիբեկյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր՝ Անաիսի հետ: Սոսը նշել է, որ իրենք Դիլիջանում են:

Սոսի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրն օգոստոսին կդառնա 3 տարեկան:

Դերասանը դստեր հետ լուսանկարներ հաճախ չի հրապարակում, բայց հաճախ է ժամանակ անցկացնում նրա հետ՝ չնայած նա և Մադոննան բաժանվել են Անաիսի ծննդից որոշ ժամանակ անց:

Նշենք, որ օրեր առաջ դերասանի նախկին կինը՝ Մադոննան, լուսանկարներ էր հրապարակել սիրելիի հետ։ Նրանք իրենց հանգիստն են վայելում Կիպրոսում: