Տղես դեռ չծնված ասում էր՝ «Պապ ջան, հանգիստ եղիր»». Էդգար Իգիթյանի և կնոջ հրապարակումներն իրենց որդու մասին

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել որդու մասին:

«Տղես դեռ չծնված ասում էր՝ «Պապ ջան, հանգիստ եղիր, սաղ թույնա»,- գրել է նա:

Դերասանի կինը՝ Լուսինեն, իր էջում ևս լուսանկար է հրապարկել ու գրել. «Երբ օրդ սկսվում է նման հրաշք տեսարանից: Իմ Լեո»:

Նշենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հունիսի 16-ին: Նրանք նախընտրում են իրենց որդուն դեռ ցույց չտալ: Ծնողները նորածնին տվել էին Լեո անունը:

«Ուզում էինք տարբերվող անուն լինի։ Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով»,-  հետ զրույցում ասել էր դերասանը: